Jump to content

Ագիլ Ալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագիլ Ալիև
ադրբ.՝ Aqil Əlirza oğlu Əliyev
Ծնվել էդեկտեմբերի 10, 1926(1926-12-10)
Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 7, 2006(2006-03-07) (79 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մասնագիտությունգիտնական
Գործունեության ոլորտտնտեսություն
Ալմա մատերԲաքվի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Փառքի» շքանշան
և «Առողջապահության գերազանցիկին» կրծքանշան

Ագիլ Ալիրզա օկլի Ալիև (ադրբ.՝ Aqil Əlirza oğlu Əliyev, դեկտեմբերի 10, 1926(1926-12-10), Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 7, 2006(2006-03-07), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի գիտնական, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագիլ Ալիևը ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 10-ին Նախիջևան քաղաքում։ Միջնակարգ դպրոցը Նախիջևանում ավարտելուց հետո 1946 թվականին ընդունվել է Բաքվի պետական համալսարան, որն ավարտել է 1951 թվականին։ Այնուհետև, մինչև 1953 թվականը, աշխատել է որպես Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտաշխատող։ 1953 թվականի մայիսին սկսել է աշխատել Ադրբեջանի բժշկական ինստիտուտի քաղաքական տնտեսության բաժնում[2]։

1970 թվականին ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի կոչում, 1973 թվականին՝ դոցենտի, 1979 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1983 թվականից տնտեսագիտության դոկտոր է։

Պրոֆեսոր Ալիևը գիտության զարգացման մատուցած ծառայությունների համար 1982 թվականին արժանացել է գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման և պարգևատրվել է մի շարք շքանշաններով և մեդալներով[3]։ Հեղինակ է ավելի քան 130 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 19 մենագրության և գրքի։ 2001 թվականի հունիսին ընտրվել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ։

Նա մահացել է 2006 թվականի մարտի 7-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ագիլ Ալիրզա օկլի Ալիև». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  2. AQİL ƏLİRZA OĞLU ƏLİYEV
  3. «e-qanun.az». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.